Բելգիայի Շարլերուա քաղաքի կայարանում պայթյունի սպառնալիքը կեղծ էր, հայտնում է Libre-ն։

 Ավելի վաղ հայտնել էինք, որ բելգիական ոստիկանությունը ժամանել է Արդարադատության պալատ ու կայարան՝ ստուգելու համար ռումբերի մասին տեղեկությունը։

Պարբերականի տվյալներով, սպառնալիքի մասին հաղորդագրությունները չեն ազդել կայարանի աշխատանքի ու գնացքների երթեւեկության վրա։ Ոստիկանությունը շղթայել է Արդարադատության պալատը, աշխատակիցները տարհանվել են։ Շենքի հարակից փողոցները տարհանվել են։ Իրավապահները խուզարկություն են իրականացրել շենքում ու մոտակա տներում բնակվող մարդկանց խնդրում են դուրս չգալ փողոց։