Բրազիլիայում Հունաստանի դեսպան Կիրիակոս Ամիրիդիսը անհետ կորել է Ռիո դե Ժանեյրոյում, հայտնում է Globo հեռուստաալիքը։
Դեսպանը Ռիո էր ժամանել՝ սուրբծննդյան արձակուրդներն այնտեղ անցկացնելու նպատակով։ Նրա անհետացման մասին հայտնել է կինը, որը չի կարողացել հեռախոսով կապվել ամուսնու հետ։
Ոստիկանությունը սկսել է որոնել դիվանագետին, իշխանությունները օգնության խնդրանքով դիմել են բնակչությանը։ Վերջին անգամ դեսպանին տեսել էին դեկտեմբերի 26-ին։
Հեռուստաալիքը նշում է, որ Ամիրիդիսը զբաղեցնում էր դեսպանի պաշտոնը 2016-ի հունվարից։ 2001-2004 թթ նա եղել է Ռիոյում Հունաստանի գլխավոր հյուպատոսը։





























