Fly Dubai ավիաընկերության օդանավը, որը չվերթ էր կատարում Դուբայից Եկատերինբուրգ, բքի պատճառով չծրագրված վայրէջք է կատարել Չելյաբինսկում։ Այս մասին հայտնել է Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանի մամուլի քարտուղար Դմիտրի Տյուխտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Օդանավը Ուրալի երկնքում հայտնվել է բքի մեջ, շուտով օդանավը ուղեւորների հետ միասին կշարունակի իր թռիչքը դեպի Եկատերինբուրգ»,- ասել է նա։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։





























