ԱՄՆ-ն 35 ռուս դիվանագետների է արտաքսել Վաշինգթոնից ու Սան Ֆրանցիսկոյից։ Նրանց 72 ժամ է տրվել երկրից հեռանալու համար։

Վկայակոչելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյային Reuters-ը հայտնում է, որ ի պատասխան Ռուսաստանում ամերիկյան դիվանագետների նկատմամբ ճնշումների, ԱՄՆ-ն որոշել է արտաքսել 35 ռուս դիվանագետների ։ Բացի դրանից փակվելու են երկու ռուսական ներկայացուցչություններ՝ Նյու Յորքում ու Մերիլենդում։

 Աղբյուրների խոսքով, ռուս դիվանագետներին 72 ժամ են տալու ԱՄՆ տարածքը լքելու համար։ Իսկ ներկայացուցչությունները փակվելու են դեկտեմբերի 30-ի կեսօրին։