Ոչ Բոլորն են Նոր տարի շամպայնի բաժակով եւ ժամանակի հետադարձ հաշվարկով դիմավորում: Որոշ երկրներում Նոր տարին միանգամյան այլ կերպ է նշվում:

1. 12 խաղողահատիկ - Իսպանիա

Յուրաքանչյուր զանգի հետ մեկ խախողահատիկ կերեք, որպեսզի 2017-ը ինչպես իսկական իսպանացի նշեք: Այս ավանդույթը տարածվել է 1909 թվականից՝ Ալիկանտայի գյուղացիների շրջանում, որպես  այդ տարվա համար մեծ բերքի ավելորդ խաղողից ազատվելու միջոց:

2. Թողնել անցյալում - Իտալիա

Նոր տարվա կեսգիշերին իտալացիները պատուհանից դուրս են նետում հին ամանեղենը եւ նույնիսկ կահույքը, նրանք այս կերպ հրաժեշտ են տալիս հին տարվան եւ նոր տարում ավելի լավ իրերի համար ճանապարհ են բացում:

3. Կեսգիշերին զանգերի 108 ղողանջ - Ճապոնիա

Ճապոնացիները Նոր տարին դիմավորում են զանգերի ղողանջով, բայց ոչ թե 12, այլ 108: Բուդդայական հավատալիքների համաձայն՝ բուդդայական տաճարներից լսվող զանգերի 108 ղողանջները ազատում են 108 կործանարար արատներից եւ մարդուն մոտեցնում են «նիրվանային» կամ փրկությանը:

4. Խմեք եւ ցանկություն հայտնեք – Ռուսաստան

Ձեր ցանկությունը գրեք թղթի կտորի վրա, այն այրեք եւ մոխիրը լցրեք շամպայնի կամ գինու բաժակի մեջ: Խմիչքը խմեք կեսգիշերից անմիջապես առաջ, եւ ձեր ցանկությունը նոր տարում կկատարվի:

5. Տան շեմն անցած ոտք - Շոտլանդիա

Կեսգիշերից հետո ձեր տան շեմն անցած առաջին մարդը կորոշի նոր տարում ձեր ընտանիքի կարողությունը: Համարվում է, որ եթե տուն առաջինը երեխաներ են մտնում կամ թխահեր բարձրահասակ տղամարդ, ապա դա հաջողություն կբերի: Կանայք եւ շիկահեր տղամարդիկ պետք է դրսում սպասեն, մինչեւ ինչ-որ մեկը տանը հաջողություն բերի:

6. Սպիտակ հագուստ եւ Յեմանժայի ընթերցում - Բրազիլիա

Բոլորը սպիտակ հագուստ են հագնում՝ որպես խաղաղության եւ բարգավաճման խորհրդանիշ: Եթե պատրաստվում եք Նոր տարին Բրազիլիայում նշել, անպայման ձեզ հետ սպիտակ հագուստ վերցրեք: Ռիո դե Ժանեյրոյում մարդիկ հավաքվում են Կոպակաբանա լողափում՝ ծաղիկների փոքրիկ զամբյուղներով եւ մայրության աստվածուհի Յեմանժայի համար նվերներով:

Համարվում է, որ եթե զամբյուղները հետ չեն գալիս, աստվածուհու կողմից ընդունվել են, եւ նոր տարին բարգավաճում կբերի:

7. Բոլորին ջարդուխուրդ արեք - Դանիա

Մարդիկ ամանեղենը հավաքում են տան շեմին եւ ջարդում. որքան կույտը մեծ է, այնքան ավելի սիրելի եք:

8. Ճամպրուկով զբոսանք - Չիլի

Եթե նոր տարվա ընթացքում երազում եք ճանապարհորդելու մասին, ապա կեսգիշերից հետո անհրաժեշտ է ճամպրուկով նստել տոնական սեղանի շուրջ, հետո պտտվել տան շուրջը, եւ ձեր ճանապահորդությունները կապահովվեն: Դրանից բացի, տոնը նշելիս հագեք դեղին գույնի ներքնաշոր, այն հաջողություն է բերում: