Ռուսաստանի դեմ ԱՄՆ կողմից նոր պատժամիջոցների ներդրումը Կրեմլը անհիմն է համարում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք նման որոշումները, նման պատժամիջոցները անհիմն ու անօրինական ենք համարում միջազգային իրավունքի տեսակետից»,- ասել է նա։ «Մենք կտրականապես համաձայն չենք այն անհիմն պնդումներին, մեղադրանքներին, որոնք հնչել են ռուսական կողմի հասցեին»։
Պեսկովի խոսքով նոր հակառուսաստանյան պատժամիջոցներ սահմանելով՝ Վաշինգթոնի գործող աշխատակազմը դրսեւորում է «անկանխատեսելի, կարելի է ասել նույնիսկ ագրեսիվ արտաքին քաղաքականություն»։
Պեսկովը շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս ձեւով փորձում է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմին Ռուսաստանի նկատմամբ վարքագծային որոշակի մոդել թելադրել։
Պեսկովը հավելել է, որ ռուսական կողմը չգիտի, թե ինչպիսին կլինի Թրամփի արձագանքը այդ մոդելին, բայց վստահ է , որ գործող աշխատակազմի քայլերն ուղղված են ապագա աշխատակազմին «գործունակության որեւէ մակարդակից զրկելուն»։





























