Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը այրված մեքենայի մեջ հայտնաբերել է Բրազիլիայում Հունաստանի կորած դեսպանի մարմինը, հայտնում է Reuters-ը:
59-ամյա Կիրիակոս Ամիրիդիսին վերջին անգամ տեսել են դեկտեմբերի 26-ի երեկոյան քաղաքի քրեածին աղքատ ծայրամասում՝ Բրազիլիայի բնակիչ կնոջ ընկերների տնից դուրս գալիս:
Մեքենան հայտնաբերվել է Նովա-Իգուասում, որտեղ դեսպանը կորել էր: Մեքենայի համարները համընկել են Ամիրիդիսի վարձակալած մեքենայի համարներին: Ոստիկանությունը, սակայն, նրա առեւանգման վարկածն առաջնային չի համարում:





























