ԱՄՆ Յուտայի նահանգի համալսարանում տղամարդը սպանել է կնոջը, իսկ հետո ինքնասպան եղել, հայտնում է Fox 13 հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել համալսարանական ավանի կայանատեղիում, որտեղ գտնվում են նաեւ համալսարանի գիտական բաժիններ եւ ընկերությունների գրասենյակներ։

Ոստիկանության տվյալներով՝ 25-ամյա տղամարդը սպանել է իր 23-ամյա կնոջը, իսկ հետո ինքնասպան եղել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանական ջոկատը հայտնաբերել է կնոջ մարմինն ու ծանր վիճակում գտնվող տղամարդուն։ Ավելի ուշ նա հիվանդանոցում մահացել էր։

Նախնական տվյալներով՝ ամուսինները համալսարանի ուսանողներ չէին։