Հնդկաստանի Ջարխանդի նահանգում ածխահանքի մասնակի փլուզումից 50 հանքափոր է արգելափակված մնացել, հայտնում է Hindustan Times–ը։

Միջադեպը տեղի է ունեցել Լալմաթիայի հանքում ուշ երեկոյան։

Ուրբաթ վաղ առավոտյան սկսվել են փրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են Արտակարգ իրավիճակների ազգային վարչության եւ Արդյունաբերական անվտանգության կենտրոնական ուժերի աշխատակիցները։