Շոտլանդիայի Սքայ կղզի այցելած զբոսաշրջիկները բնական արտասովոր երեւույթի ականատեսն են դարձել: Այս մասին հայտնում է Informing-ը: 

Լոխ-Փուլթիել ջրվեժը սկսել է հոսել ներքեւից վերեւ: Ուժգին քամին, որի արագությունը հասել է վայրկյանում 35-40 մետրի, ջրի հոսանքը հետ է բարձրացրել:

Հոլովակը հայտնվել է YouTube-ում եւ հարյուրավոր դիտումներ ունեցել:

Զարմանահրաշ երեւույթն իսկապես տպավորիչ է:

Սքայ կղզին ինքնին Շոտլանդիայի հետաքրքիր եւ գեղեցիկ վայրերից է, նաեւ շատ հանելուկային: Այն Շոտլանդիայի մարգարիտն է: Նաեւ առասպելների եւ լեգենդների ամրոց: Էպիկական մարտերի եւ արյունահեղ պատերազմների, առասպելական արարածների մասին պատմությունները, նույնիսկ դինոզավրերի հետքերը այս եզակի կղզի այցելելու լրացուցիչ դրական արգումենտներ են: