Բացի ավանդական հրավառությունից, այս տարի ամանորյա գիշերը կարելի է փայլող գիսաստղ տեսնել, որը կլուսավորի Նոր տարվա գիշերային երկինքը։

ՆԱՍԱ–ից հայտնել են, որ գիսաստղը տեսանելի կլինի լուսնի  կողքին շաբաթ օրը, փոխանցում է USA Today–ը։

Բժիշկ Դեւիդ Ռայցելը, որը Քալիֆորնիայում Գրիֆֆիտի աստղադիտարանի դասախոս է, նշել է, որ գիսաստղը կարելի է տեսնել աստղադիտակի կամ հեռադիտակ օգնությամբ։ Անհրաժեշտ է հեռադիտակն ուղղել դեպի արեւմուտք մայրամուտից անմիջապես հետո, որպեսզի տեսնեք գիսաստղը, որը կլինի կիսալուսնից ձախ։