BBC-ի ֆեյքային թվիթերը տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան մասին, եւ շատ օգտատերեր դրան հավատացել են, հայտնում է Mashable-ը:

Հաղորդագրությունը հայտնվել է @BBCNewsUKI միկրոբլոգում եւ ավելի քան 200 ռեթվիթ է ունեցել: Ներկայումս հաշվի գործունեությունը կասեցված է:

Բազմաթիվ ազդեցիկ մարդիկ, այդ թվում՝ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն, գրառման ռեթվիթ են արել մինչեւ կռահել են, որ այն ֆեյք է:

Օգտատերերից մեկն անգամ շտապել է Բուքինգեմյան պալատ՝ ստուգելու իջեցված է պետական դրոշը:

Բուքինգեմյան պալատի մամուլի քարտուղարը հայտնել է, որ թագուհին եւ նրա ամուսինը շարունակում են մրսածությունից հետո վերականգնվել: