Պարանորմալ ակտիվության հետազոտությունների համալսարանի գիտնականները (Արիզոնա, ԱՄՆ) հայտարարել են, որ հնագույն նկարներ են գտել, որոնք ապացուցում են Երկիր այլմոլորակայինների այցերը: Այս մասին գրում է Informing-ը:

Հնում Երկիրը կարող էր տարանցման կետ հանդիսանալ հեռավոր գալակտիկաները հետազոտող այլմոլորակայինների համար: Իսկ նախամարդիկ կարող էին տեսնել նրանց եւ պատկերել ժայռերի վրա:

Վերլուծելով հնագույն նկարները՝ գիտնականները հանգել են եզրակացության, որ դրանք երկրային ծագում չունեն: Բացի այդ, նկարներում մանրամասն թռչող սարքեր են պատկերված: Ըստ հետազոտողների՝ սա կարող է վկայել, որ նախամարդիկ բախվել են այլմոլորակայինների հետ, կամ էլ դրանց հեղինակները վերերկրային քաղաքակրթությունների ներկայացուցիչներն են: