Թեխասի համալսարանին առընթեր Առողջության գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները հայտարարել են, որ սուրճն ազդում է տղամարդկանց սեռական ակտիվության վրա: Պարզվում է՝ սուրճը լավացնում է սեռական կարողունակությունը:

Ըստ Informing-ի՝ օրական 2-3 բնական սուրճ օգտագործող տղամարդիկ ավելի քիչ են տառապել ցածր կարողունակությամբ: Մասնագետների խոսքով՝ սուրճի ազդեցությունը նման է վիագրայի ազդեցությանը: Այս նյութերն ուժեղացնում են դեպի սեռական օրգան արյան հոսքին, ինչը նպաստում է գրգռվածության ուժեղացմանը:

Փորձի ընթացքում գիտնականները պարզել են, որ սուրճի ազդեցությունն առավելապես զգալի է ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց պարագայում: Սակայն առայժմ նրանց չի հաջողվել բացատրել սրա պատճառը:

Ամեն դեպքում, մասնագետները խորհուրդ չեն տալիս չարաշահել սուրճը, քանի որ այս ըմպելիքն ազդում է նաեւ այլ օրգանների վրա: Բացի այդ՝ այն կարող է վատթարացնել բարձր ճնշում ունեցող մարդկանց ինքնազգացողությունը, իսկ այդ խնդիրն ավելի հաճախ ունեն գիրուկները: