Միջազգային տիեզերակայանի անձնակազմը մասնակցել է ֆլեշմոբին, որի համար անհրաժեշտ է անշարժանալ՝ «վերածվելով» մանեկենների, հայտնում է
«ՌԻԱ Նովոստին»։
Թռիչքի ժամանակ անշարժացած անձնակազմի վեց անդամներով տեսահոլովակը իր Twitter էջում հրապարակել է բորտինժեներ Թոմ Պեսկեն։
«Մենք հավաքել ենք ամբողջ թիմը ու #Mannequin Challenge-ը նոր բարձունքներ հանել»,- գրել է նա։
Հիմա ՄՏԿ-ի անձնակազմում, Պեսկեից բացի նաեւ ռուսաստանցիներ Օլեգ Նովիցկին, Սերգեյ Ռիժիկովն ու Անդրեյ Բորիսենկոն են, նաեւ ամերիկացիներ Պեգգի Ուիթսոնը ու Ռոբերտ Շեյնը։
Mannequin Challenge ֆլեշմոբը տարածում է ստացել այս աշնանը։





























