National Geographic-ը կազմել է սննդի արդյունաբերության 5 միտումների ցուցակը, որոնք գլխավորը կլինեն 2017 թվականին:
ԳՄՕ պիտակ
Սպառողները, հատկապես 20-30 տարեկանները հետեւում են, թե ինչ են ուտում: Եվ գնալով ավելի շատ են պահանջում իմանալ, թե իրենց գնած որ ապրանքներն են գենետիկորեն մոդիֆիկացված: Իսկ որոշ երկրներում ԳՄՕ-ն առհասարակ արգելված է:
Պահպանել եւ դեն չնետել ուտելիքը. դա կփրկի աշխարհը սովից
Հիմա գնորդները ոչ միայն ուզում են իմանալ, թե ինչ կա իրենց ուտելիքում, այլ նաեւ՝ թե որտեղ է այ նպատրաստված, եւ որքան են դեն նետում:
NatGeo-ն արդեն գրել էր, որ «տգեղ» մրգերը եւ բանջարեղենը կարող են փրկել աշխարհը սովից:
Նոր տեխնոլոգիաներ
Տեխնոլոգիաները քայլում են սննդի արդյունաբերության հետ ձեռք ձեռքի տված: Մթերքներն ուզում են դարձնել համեղ եւ էկոլոգիական: Առանց մսի համբուրգերն արդեն տարածվում է Արեւմուտքում:
Համակարգիչ սննդի համար
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտող Քալեբ Հարփերը ենթադրում է, որ ապագան քաղաքային ֆերմաներին է պատկանում: Նա մշակել է համակարգիչ, որը մոդելավորում է անհրաժեշտ կլիմա բույսեր աճեցնելուհամար:
Թրամփի էֆեկտ
Մնում է միայն գուշակել, թե Դոնալդ Թրամփը կկատարի իր նախընտրական խոստումները: Նա հատկապես չի սիրում Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը, Սննդամթերքի եւ դեղերի վարչությանը քննադատում է ավելորդ խստության համար, բացահայտորեն իր կարծքին է հայտնում միգրանտների մասին, որոնցից շատերը կարեւոր դեր են խաղում գյուղատնտեսական աշխատանքում:





























