Միլիոնավոր տոննա Սուրբ ծննդյան բացիկներ եւ նվերների փաթեթներ վերջին հաշվով հայտնվում են աղբանոցում, քանի որ դրանք չեն կարող վերամշակվել, հայտնում է Daily Mail-ը:

Բացիկներն ու փաթեթավորման թուղթը պատված ենփայլով կամ մետաղական ծածկույթով, որոնք չեն ընդունվում թղթի գործարաններում: Դա նշանակում է, որ հազարավոր ընտանիքներ, որոնք թափոնները վերամշակման են հանձնում, կարող են տեսնել, թե ինչպես են դրանք այարում կամ աղբանոցը նետում:

Խնդիրն առաջացել է վերջին տարիներին շատ տներում զարդարանքի մաս կազմով դեկորատիվ փաթեթավորման թղթի պատճառով: Տեղական իշխանությունները խորհուրդներ են տալիս, թե ինչպես կարելի է օգտագործել սուրբծննդյան աղբը: