Հանրահայտ շոկոլադե ձուն՝ «քինդեր-անակնկալը» ստեղծած Ուիլյամ Սալիսը 83 տարեկանում մահացել է Իտալիայում: Այս մասին հայտնում է The Local-ը:

Իտալական լրտվամիջոցները հայտնում են, որ Սալիսը կաթվածից հետո բուժվում էր Պավիա քաղաքի հիվանդանոցում:

Պարբերականը հայտնում է, որ շոկոլադե ձվերի ստեղծման գաղափարը նրա գլխում ծագել է որպես պատասխան քաղաքացիների սովորության՝ զատկի ձվեր գնել միայն տոնի ընթացքում: Սալիսն առաջարկել է ձվի մեջ խաղալիք թաքցնել: Նոր քաղցրեղենը վաճառքում է հայտնվել 1974 թվականին եւ անմիջապես մեծ տարածում է գտել երեխաների շրջանում:

Սալիսը 1960 թվականից աշխատել է Ferrero ընկերությունում: Նշվում է, որ 40 տարում այն ավելի քան 1 միլիարդ «քինդեր-անակնկալ» է վաճառել: