Իտալացի գաստրոնոմ-քննադատ Էդուարդո Ռասպելին հուշում է, թե ինչպես լավ սեղանը հարմարեցնել գրպանին եւ ինքնազգացողությանը:
Առաջին բանը, որի մասին մտածում եմ Սիցիլիայի կարմիր ծովախեցգետիններն են՝ թույլ եփած եւ թարմ պանրով, իսկ դրանից հետո խավիար:
Հետո երշիկեղեն, խոզապուխտ, ճարպ: Որպես առաջին ուտեստ՝ ռավիոլին է: Կարելի է դիետիկ՝ կանաչիով, կամ էլ մսով եւ ձկով: Մեր տանը լավ ավանդույթ կա ավելացնել սխտորի սոուս:
Որպես երկրորդ ուտեստ՝ տապակա են ուտում: Բայց ես նախընտրում եմ ձուկ: Այն կարելի է ուղղակի եփել կամ համեմել մայոնեզով: Բայց ձիթայուղով տապակել չի կարելի, շատ ծանր է ստացվում:
Աղանդերը՝ պանետտոնե կամ պանդորո, բայց կարելի է կաննոլի կամ կասսատա խմորեեն՝ կաթնաշոռը շատ, շոկոլադը՝ քիչ:
Խմիչքներից՝ իտալական գինի, ինչպիսին ցանկանաք:





























