2016 թվականն արձանագրվելու է որպես ամենաշոգը՝ 1880 թվականի դիտարկումներից ի վեր: Արդեն ամռանը հայտնի էր, որ այն 2015 թվականից էլ շոգ է լինելու: Այս մասին հաղորդում է ֆրանսիական La Chaine Meteo հեռուստաալիքը:
Նոյեմբերին փորձագետները ցածր ջերմաստիճանի ավելի շատ դեպքեր են արձանագրել, հատկապես՝ Սիրիրում եւ մնացյալ Ասիայում: Բայց, ըստ մասնագետների, արկտիկական գոտում դեռեւս տաքանալու պաշարներ կան:
Կարելի է ենթադրել, որ տաքացումը գագաթնակետին հասավ 2015-16 թվականներին: Վերջին դիտարկումները բարձր ջերմաստիճանի հավանականության անկում են ցույց տալիս:
Ամեն դեպքում, պետք չէ այս տարին ամենաշոգը կոչել նույնիսկ մոլորակի նորագույն պատմության համար: Միջնադարում առնվազն նույնքան շոգ է եղել:





























