Ամերիկյան Թենեսի նահանգի բնակչուհին ամբողջ կարողությունն իր կենդանիներին է թողել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը:

Ըստ պարբերականի՝ նրա մահախոսականում գրել են, որ նա սարսափելի շատ էր սիրում կենդանիներին, այդ պատճառով իր ամբողջ ունեցվածքը նրանց է կտակել:

«Գլենդա Թեյլոր ԴեԼաուդրն այնքան էր սիրում շներին ու կատուներին, որ իր ամբողջ կարողությունը կտակել է բացառապես այդ կենդանիներին օգնություն ցուցաբերելու համար»,- ասված է Քանթեր Քաունթիի քաղաքապետ Լեոնա Համֆրին:

Նշվում է, որ կնոջ կարողությունը 1.2 մլն դոլար է գնահատվել: