@thumb_tani կեղծանունով 28-ամյա ճապոնացին ճանաչում է ձեռք բերել Twitter-ում. նա կարողանում է մետաղադրամներից բարդ կոնստրուկցիաներ ստեղծել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով BuzzFeed-ը:
Շունսուկե Թանին պատմել է, որ մետաղադրամներից կոմպոզիցիաներ սկսել է ստեղծել չորս տարի առաջ, երբ փորձել է մեկ իեն անվանական արժեքով մետաղադրամը հավասարակշռել 10 իենի վրա: Նա նաեւ տեղեկացրել է, որ բարդ կոմպոզիցիաներ ստեղծելու համար կես ժամ է ծախսում, պարզերի դեպքում՝ շուրջ երկու րոպե:





























