Տարբեր երկրներում ամանորյա տարատեսակ ավանդույթներ կան, սակայն որոշները կարող են բավական տարօրինակ թվալ: Բրիտանական «The Telegraph»-ը ներկայացրել է վեց ամենատարօրինակ ամանորյա ավանդույթները:
1. Կարմիր ներքնազգեստ, Թուրքիա
Մտերիմներին հաջողություն բերելու ավելի լավ տարբերակ կա՞, քան ամանորյա զգեստի տակից կարմիր ներքնազգեստ հագնելն է: Այս պրակտիկան Թուրքիայում շատ տարածված է: Տոների շրջանում խանութներն այստեղ լի են կարմիր ներքնազգեստով:
2. Զանգվածային համբույրներ, Վենետիկ
Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը հայտնի է ոչ միայն Ամանորի գիշերը կազմակերպվող տոնական հրավառությամբ, այլեւ արտասովոր մի ավանդույթով՝ զանգվածային համբույրներով:
3. Արջերի պար, Ռումինիա
Որոշ ռումինացիներ Ամանորը տոնում են արջի կոստյումով եւ մորթով: Այդ հագուստով էլ նրանք տնետուն են այցելում:
4. Գիշեր գերեզմանատանը, Չիլի
Չիլի փոքրիկ քաղաքում ամանորյա ամենատարօրինակ ավանդույթը կա: Տեղի բնակիչները հավաքվում են գերեզմանատանը՝ Ամանորն իրենցից հեռացած հարազատների եւ սիրելիների հետ նշելու համար: Այս ավանդույթը հարյուրամյակների պատմություն ունի: Ավանդույթի համաձայն, այն ծնվել է, երբ երեխաները տարվա վերջին օրը գերեզմանատուն են գնացել՝ հանգուցյալ հոր կողքին լինելու համար: Հիմա ամեն տարի դեկտեմբերի 31-ին ժամը 23:00-ին քաղաքապետը բացում է գերեզմանատան դարպասները: Գերեզմանատունը գեղեցիկ լուսավորվում է, այնտեղ դասական երաժշտություն է հնչում:
5. Շնորհավորանք կովերի համար, Բելգիա
Բելգիական կաթնային շոկոլադը հայտնի է ամբողջ աշխարհին, եւ այս երկրում կովերին հատուկ ուշադրություն են հատկացնում: Բելգիացի ֆերմերներն ավանդույթ ունեն. հունվարի 1-ի վաղ առավոտյան արթնանում են ու գնում կովերին շնորհավորելու:





























