ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականը Ֆլորիդայի իր նստավայրում կդիմավորի: Տոնին շուրջ 800 մարդ է հրավիրված, որոնց թվում են նաեւ հայտնի դերասան Սիլվեսթեր Ստալոնեն եւ պրոդյուսեր Քուինսի Ջոնսը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Hill-ը:
Թրամփի հետ տոնը կնշեն նաեւ նրա կինը՝ Մելանյան եւ կրտսեր որդին՝ Բարոնը:
Նորընտիր նախագահի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը տեղեկացրել է, որ «Մար ա Լագո» նստավայրում հյուրերի համար տոնական ընթրիք եւ պարեր են նախատեսված:





























