«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է բաղդադում 2 պայթյունների պատասխանատվությունը, հայտնում է Sky News Arabia-ն: Նախնական տվյալներով՝ հարձակումն իրականացրել են 2 մահապարտ:
Աս Սինակի շրջանում պայթյունի հետեւանքով զոհվել է 28 մարդ, 54-ը վիրավորվել են:
Ավելի վաղ հաղորդվում էր 18 զոհի մասին:





























