Իրաքի Մոսուլ քաղաքը Իսլամական պետության զինյալների ձեռքից ազատագրելու գործողությունն ավարտական փուլում է։ Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին։

«Գործողությունը վճռական փուլում է եւ ընթանում է ծրագրվածին համապատասխան։ Մեր զինվորները մարտնչում են Մոսուլ քաղաքի մեջ»,- ասել է ալ-Աբադին։

Իսլամիստների ձեռքից Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է այս տարվա հոկտեմբերից։ Դեկեմբերի վերջին կոալիցիան նոր գրոհ է սկսել։