Իսրայելի սուպերմարկետներում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակները վճարովի են դարձել: Իսրայելցիների համար սովորական փաթեթները, որոնք նախկինում անվճար էին տալիս սուպերմարկետներում, հիմա արժեն 10 ագոր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի 9-րդ ալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ դրանից ստացվող գումարը կտրամադրվի Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մաքրության ֆոնդին:

2016-ի մարտի վերջին Իսրայելի խորհրդարանը հաստատել էր մեկանգամյա օգտագործման պլաստիկ փաթեթները պարտադիր վճարովի դարձնելու մասին օրենքը: Որպեսզի սուպերմարկետները պատրաստ լինեն դրան, որոշվել էր օրենքին ուժ տալ 2017-ի հունվարի 1-ից:

Փաստաթղթի նպատակն է պաշտպանել շրջակա միջավայրը:

Իսրայելում տարեկան սպառվում է 2.5 մլրդ նման փաթեթ: