ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 2-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ,  Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է,  որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 60-100 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: