Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակչի մեքենան դեկտեմբերի 30-ի գիշերը այրվել է` ամբողջությամբ վերածվելով մոխրի: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Ողջաբերդի գյուղապետ Նորայր Մելքոնյանը:

Վերջինս ասաց` տեղյակ չէ`  ինչ հանգամանքներում է այրվել մեքենան եւ համաձայն չէ մեքենայի սեփականատիրոջ այն պնդմանը, թե այն դիտավորյալ են այրել, քանի որ մեքենան սարքին է եղել, խնդիր չի ունեցել:

Նշենք, որ այս դեպքով հետաքննություն է կատարվում, նշանակվել է փորձաքննություն: