ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կատակել է ռուս հաքերների մասին թեմայով, որոնց Վաշինգթոնը կասկածում է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության մեջ։
«Ինձ թվում է, որ ռուս հաքերները, եթե ինչ որ բան էլ կոտրել են Ամերիկայում, ապա միայն 2 բան՝ Օբամայի ուղեղը եւ, իհարկե, «ռուս հաքերների» մասին զեկույցը»,– գրել է նա Facebook–ում
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին հրապարակվել էր ԿՀՎ–ի, ՀԴԲ–ի եւ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության պատրաստած զեկույցի գաղտնազերծված մասը, որում ասվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է 2016-ին արշավ սկսել ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու համար։





























