ԱՄՆ հայկական համագումարը Սենատի իրավաբանական կոմիտեին եւ կոչ է արել անել Գլխավոր դատախազ Ջեֆ Սեսոիոնսին պահպանել օրենքի տառը եւ վերջ դնել Ադրբեջանի խավիարային դիվանագիտության առաջ աչք փակելուն։

ԱՄՆ Սենատի Իրավաբանական կոմիտեին հղած նամակում Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Գրիգորյանը բարձրացրել են մտահոգության տեղիք տվող որոշ հարցեր, մասնավորապես Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտների վրա օտարերկրյա պետությունների ազդեցության վերացման, Արտասահմանում կաշառակերության մասին եւ օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքների պահպանման կապակցությամբ։

«Երբ խոսքն ամերիկյան սահմանադրական համակարգի ամբողջականության, օրենքի գերակայության եւ կառավարման մեր պրոցեսի մասին է, մենք պետք է ապահովենք օրենքի պատշաճ կատարումը, եւ որ օտարերկրյա պետության եւ դրանց գործակալների ցանկացած փորձ դատապարտվի եւ պատասխանատվության ենթարկվի։ Թուրքիան եւ Ադրբեջանը շրջանցում են մեր օրենքները գնում այդ ազդեցությունն արդեն մի քանի տարի։ Դրան պետք է վերջ դնել»,– ասված է նամակում։

Բարսամյանն ու Գրիգորյանը նամակում հիշատակել են նաեւ Bloomberg News–ի հոդվածը, որում խոսվում էր Բաքու ճանապարհորդությունների ապօրինի ֆինանսավորման մասին, ինչը հայտնաբերել են Էթիկայի հանձնաժողովը։

Անցյալ ամիս Կայունության եվրոպական նախաձեռնությունը (ESI) դատապարտել էր Ադրբեջանի լոբբինգը եւ հայտնել, որ Եվրոպական երկրների շատ քաղաքական գործիչներ թանկարժեք նվերներ են ստանում Բաքվից։ Նախաձեռնությունը մտահոգություն էր հայտնել, որ դա հիմնարար սպառնալիք է եվրոպական ժողովրդավարության համար։