«Որոշ տեղեկություններով Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո հարուստ ռուսաստանցիների ընդհանուր կարողությունն ավելացել է 29 մլրդ դոլարով»,- գրում է Independent–ը։ « Ռուբլու ու ռուսական բաժնետոմսերի արժևորման հաշվին հարստություն դիզողներից են նաև Պուտինի մոտ դաշնակիցները»,- ասվում է հոդվածում։
Forbes ամսագրի տվյալներով «Նովատեկում» Գենադի Տիմչենկոյի 23 տոկոս մասնաբաժնի արժեքը աճել է 1․8 մլրդ դոլարով», պատմում է թերթը։
«Լեոնիդ Միխելսոնը, որը նույնպես «Նովատեկի» խոշոր բաժնետեր է, Թրամփի ընտրվելուց հետո հարստացել է 1․9 մլրդ դոլարով, իսկ նրա կարողությունը հասել է 18․2 մլրդ դոլարի»,- ասվում է հոդվածում։
Forbes-ի հաշվարկներով ռուս միլիարդատերերն ընդհանուր հարստացել են 29 մլրդ դոլարով։ Իսկ տոկոսային հարաբերությամբ Թրամփի ընտրվելուց հետո ամերիկացի միլիարդատերերը հարստացել են միջինը 2․8 տոկոսով, իսկ ռուսաստանյան միլիարդատերերը՝ 7․1 տոկոսով։
Ռուս օլիգարխների համար նաև օգտակար է եղել ռուբլու ամրապնդումը, որը վերագրում են գերազանցաբար նավթի գների աճին, պատմում է պարբերականը։





























