Ռեալի պորտուգալացի ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ ակումբի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվեց Իսպանիայի առաջնության չորս անընդմեջ խաղում տասը գնդակ խփել, հայտնում է Ռեալի կայքը:
Նախկինում ռեկորդը հավասար էր ինը գոլի: Անցած դարի քառասունականներին դա արել էին Մանուել Ալդայն ու Պրուդեն Սանչես, հետո` լեգենդար Ֆերենց Պուշկաշը:





























