Ռուսաստանի դեմ սահմանված պատժաիջոցները քայլ առ քայլ կհանվեն Ուկրաինայում դրական զարգացումների դիմաց: Այս մասին հունվարի 12-ին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը՝ 2017-ին ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության հայեցակարգը ներկայացնելիս:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը Եվրամիության ներսում լուծելու հարց է: «Մենք ԵՄ անդամ երկիր ենք, բայց դա այսօր քննարկելու հարց չէ: ԵՄ-ի որոշումները չեն մտնում ԵԱՀԿ-ի գործունության շրջանակների մեջ: Ավստրիայի հայեցակարգը շատ մոտ է Գերմանիայի եւ ԵՄ մյուս անդամ երկրների հայեցակարգին՝ մենք պետք է փոխադարձության համակարգ ունենանք. պատժամիջոցները չեն հանվի, մինչեւ առաջընթաց չտեսնենք»,- ընդգծել է Սեբաստյան Կուրցը:




























