Չինաստանի կենտրոնում, Խունան նահանգում, հնագետները հայտնաբերել են կերամիկայից ու քարից պատրաստված իրեր, որոնք նեոլիթյան դարաշրջանից են պահպանվել։ Գտածոներից ամենատպավորիչը անտրոպոմորֆային կավե քանդակն էր ու թռչունի տեսքով մի արձան, հայտնում է «Սինհուան»։

Անտրոպոմորֆային քանդակը լավ է պահպանվել ու շատ նբագեղ տեսք ունի, իսկ նեոլիթյան դարաշրջանին պատկանող թռչունի տեսքով արձանիկներ նահանգում առաջին անգամ են հայտնաբերվում, հայտնել է հնագիտական խմբի ղեկավար Վան Լյանչժին։ Նրա կարծիքով արձանիկները օգգտագործվել են զոհաբերության ծիսակարգեում ու դրա համար էլ դրանց նախատիպերը դժվար թե ընտանի թռչունները լինեին։

Սունդզյագանը համարվում է Շիցզյախե մշակույթի ամենամեծ նախապատմական բնակավայրը Յանցզի գետի ավազանում։ ԲՆակավայրը երկար պխատմոթյուն ունի ու զարգացման բարձր մակարդակ է ունեցել։ Շիցզյախե մշակույթը ծաղկունք է ապրել մոտ 4300 տարի առաջ։