ՆԱՍԱ–ի գիտնականները հայտարարել են, որ Երկիր մոլորակին է մոտենում խորհրդավոր տիեզերական մարմին։ NASA Neowise ծրագրում  ներգրավված մասնագետները նրան 216WF9 կոդային անվանումն են տվել։

Գիտնականների հաշվարկով՝ տիեզերական մարմինը Երկրին կմոտենա 2017-ի փետրվարի 25-ին, հայտնում է Informing–ը։

Հիմա NASA–ի աշխատակիցները փորձում են պարզել այդ տիեզերական օբյեկտի բնույթը։ Գիտնականները չեն բացառում, որ դա կարող է լինել գիսաստղ կամ աստերոիդ։

Նրանք արդեն պարզել են, որ այդ տիեզերական օբյեկտի մարմինը մուգ է եւ ոչ ռեֆլեկտորային։  216WF9–ի շուրջ գազի կամ փոշու ամպ չկա։  Դրա տրամագիծը կազմում է 1 կմ։