Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունվարի 13-ին հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ չի ուզում լինել ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը։

«Եթե առաջարկ լինի էլ, չեմ ընդունի»,-ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ հարցականի տակ է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվել, չընդգրկվելու հարցը՝ վերջին չորս տարիներին ՀՀ-ում մշտական բնակություն չունենալու պատճառով։