Ամերիկացի գիտնականները պատմել են, թե տարիքային որ տարբերությունն է լավագույնը երկարատեւ ընտանեկան կյանք պահպանելու համար։ Դրա համար նրանք երկար ժամանակ հետեւել են 3 հազար մարդու հարաբերություններին։

Պարզվել է, որ ընտանիք ստեղծելու ու այն երկար ժամանակ պահպանելու համար իդեալական տարիքային տարբերությունը կազմում է մեկ տարի, այլ ոչ թե 3 կամ 5, ինչպես առաջ էին ենթադրում։ Եթե ամուսինների միջեւ տարիքային տարբերությունը կազմում է մեկ տարի, ապա ապահարզանի հավանականությունը չի գերազանցում երեք տոկոսը։

Եվ հակառակը՝ որքան մեծ է զույգի միջւեւ տարիքային տարբերությունը՝ այդքան մեծ է բաժանվելու հավանականությունը։ Գիտնականները այդ օրինաչափոթյունը բացատրում են նրանով, որ տարբեր տարիքներում մարդիկ տարբեր առաջնահերթություններ ու հետաքրքրություններ ունեն։

Օրինակ 10 տարվա տարիքային տարբերությամբ զույգերի բաժանվելու հավանականությունը կազմում է 39 տոկոս, իսկ 20 տարվա տարբերությամբ զույգերին՝ 95 տոկոս։