Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում առնվազն 19 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետեւանքով 6 մարդ է զոհվել, 15 վիրավոր կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սինհուա գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:29-ին, Ցինյուան քաղաքի մոտակայքով անցնող մայրուղում:
Բախումից հետո մի քանի մեքենաներ սկսել են այրվել: Փրկարարական գործողությունը շարունակվում է:





























