Սան Ֆրանցիսկոյում ամերիկացին քաղաքային գրադարան է վերադարձրել գիրքը, որը նրա նախատատը վերցրել է 100 տարի առաջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով San Francisco Chronicle-ը:
Ֆրենսիս Հոփքինս Սմիթի պատմվածքների ժողովածուն Ուեբ Ջոնսոնի նախատատը գրադարանից վերցրել է 1917 թվականին: Տղամարդը պարզաբանել է, որ կինը մահացել է գիրքը վերադարձնելու ժամկետը լրանալուց մեկ շաբաթ առաջ:
Ջոնսոնը գրադարանային գիրքը գտել է 1996 թվականին, բայց անմիջապես չի վերադարձրել՝ մտածելով, որ այսքան տարի անց այն արդեն ընտանիքին պետք է մնա:
Գիրքը վերադարձնելիս նա խոստովանել է, որ մեղավոր է զգում, որ այսքան տարի մտածված չի վերադարձրել այն: Ամերիկացուն չեն տուգանել:





























