Թայվան կղզու Յունլին գավառում մոտ 16 հազար հավ է ոչնչացվել 2 շաբաթ առաջ թռչնագրիպի վիրուսի բռնկման պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թայվանի կենտրոնական տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ գրիպի բռնկումը հաստատվել է Մայլյաո ավանի թռչնաբուծարանում: Դրանից հետո ընտանի թռչունների նկատմամբ վերահսկողություն սահմանելու միջոցառումներ են ձեռնարկվել:
Ավելի վաղ թռչնագրիպի վիրուս էր բռնկվել Յունլին գավառի եւս 4 ֆերմաներում:





























