Ճապոնիայի տիեզերական գործակալությունը (JAXA) արձակել է աշխարհում ամենափոքր SS-520 տանող հրթիռը, սակայն տեխնիկական պատճառներով թռիչքն ընդհատվել է: NHK-ը հայտնում է, որ հրթիռի արձակումը մեկնարկել է կիրակի առավոտյան Ճապոնիայի հարավ-արեւմուտքում գտնվող Ուչինուրա տիեզերակայանից:

JAXA-ի ներկայացուցիչները հայտնել են, որ որոշ ժամանակ անց հրթիռի վիճակի մասին տվյալներ չեն ստացել: Արդյունքոմ որոշվել է թռիչքն ընդհատել: