«Ելք» (անգլ․՝ Way out, ռուս․՝ Исход) դաշինքը, որում ներգրավված են «Լուսավոր

Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հանդես կգա «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով. ընտրվել է նաեւ տարբերանշանը:

Նշենք, որ «Ելք» դաշինքը հունվարի 21-ին համաժողով է հրավիրել, որտեղ կքննարկեն նախընտրական գործընթացը: