Գագիկ Ծառուկյանի,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուների եւ ԲՀԿ պատգամավորների միջեւ այսօր՝ հունվարի 18-ին աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Խորհրդարանական ընտրությունների հետ կապված կազմակերպչական թեմատիկային  վերաբերող հարցեր են քննարկվել: Մասնակցել են  ԲՀԿ մի խումբ պատգամավորներ, ինչպես նաեւ ԲՀԿ-ի տարածքային կառույցների պատասխանատուներ: Ինչպես գիտեք Գագիկ Ծառուկյանը  հայտարարել էր, որ  լայն դաշինքի ձեւավորման հարցում պատրաստ է  քաղաքական տարբեր կուսակցությունների հետ համագործակցել, այս հանդիպումը այդ համատեքստում կարող եք դիտարկել»,-ասաց նա: