Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը որոշված չէ: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ընտրական ցուցակը որոշված չէ, փետրվարի 6-16-ը օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կներկայացնի իր ցուցակը, դրանից առաջ մենք կներկայացնենք ձեր դատին այն»,- ասաց նա:

Նշենք, որ սպասվում էր, որ այսօր ՀՀԿ-ն կհրապարակի իր ընտրական ցուցակը: