Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հունվարի 27-ի երեկոյան Հայաստանի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական Vatan պարբերականի փոխանցմամբ՝  Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, թե կրկին կոչ է անում Հայաստանին համատեղ հանձնաժողով ստեղծել։ «Թող բոլորը բացեն արխիվները, թող տարբեր երկրներից գան գիտնականներն ու մասնակցեն պատմության քննարկումներին»,-ասել է Մեւլութ Չավուշօղլուն՝ մեղադրելով նաեւ գյուլենականներին՝ հայերի հետ համագործակցելու ընդդեմ Թուրքիայի։