Կանադայի իշխանությունները մզկիթի վրա հարձակումը համարում են ահաբեկչություն։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Կանադայի Քվեբեկ նահանգի վարչապետ Ֆիլիպ Կույարը մզկիթի վրա հարձակումը անվանել է ահաբեկչություն։ «Այդ ահաբեկչությունից հետո ես դիմել եմ Քվեբեկի Ազգային ժողովին՝ խնդրելով իջեցնել Քվեբեկի դրոշը»,- գրել է Ֆիլիպ Կույարը Twitter–ում։

Կանադայի վարչապետներ Ջասթին Թրյուդոն ցավակցել է զոհվածների ընտանիքներին։ «Մենք դատապարտում են մուսուլմանների դեմ ուղղված այդ ահաբեկչությունը»,- ասվում է Թրյուդոյի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Քվեբեկի ոստիկանության ներկայացուցիչ Քրիսթին Կուլոմբը պատմել է, որ ուժայինները ձերբակալել են երկու կասկածյալների ՝մեկը կալանավորվել է մզկիթից ոչ հեռու, իսկ երկրորդը՝ Օրլեան կղզում, հարձակման վայրից մոտ 20 կմ հեռավորության վրա։ Ընդ որում լրատվամիջոցները գրում են, որ ահաբեկչությանը երեք մարդ է մասնակցել։

Որոշ տվյալներով՝ հարձակվողները եղել են դիմակներով ու բղավել են «Ալլահ Ակբար»։ Նշում են, որ Ռամադանի ժամանակ ՝2016-ի հունիսին մզկիթի դռների մոտ խոզի գլուխ էին նետել։