Եվրոպայի լիգայի չորրորդ տուրում Լիվերպուլը տանը կամային հաղթանակ տարավ Նապոլիի նկատմամբ: Հյուրերը բացեցին հաշիվը 28-րդ րոպեին: Միայն հանդիպման ավարտին Սթիվեն Ջերարդի երեք գոլերի շնորհիվ Լիվերպուլը փրկեց խաղը: Ջերարդն աչքի ընկավ 76-րդ, 88-րդ եւ 89-րդ րոպեներին:





























