Հուլիսի 21-ին Ավստրալիայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի Դենի Գրին - Փոլ Բրիգս մենամարտի հետաքննությունը պարզել է, որ Բրիգսը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, սակայն կարողացել է թաքցնել: Այդ կապակցությամբ Բրիգսը տուգանվել է 75 հազար դոլարով: IBO վարկածի աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտն ավարտվել էր մեկնարկից ընդամենը 29 վայրկյան անց: Բրիգսը հայտնվել էր նոկաուտում: