Քիչ առաջ ավարտվել է ՀՀՇ վարչության նիստը, որի ժամանակ վերջնականապես որոշում է ընդունվել, որ ՀՀՇ-ն ընտրություններին մասնակցելու է Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքով: Իսկ կուսակցության ղեկավար Արարատ Զուրաբյանը նույն դաշինքից առաջադրվելու է Կենտրոն-Էրեբունի- Նորք Մարաշ ընտրատարածքում: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց վարչության անդամ Կարեն Կարապետյանը:

Որոշում է ընդունվել, որ վարչությունից շուրջ 10 անդամ լինելու է դաշինքի ընտրական ցուցակում: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի մասնակցությունը դեռ հստակ չէ: Մեր տեղեկություններով` նա վերջնականապես չի հաստատել Ծառուկյանի դաշինքում իր լինելու հարցը, դեռեւս երկմտում է, թեեւ համաձայն է, որ կուսակցությունը միանա դաշինքին: Իսկ Ալեքսանդր Արզումանյանն արդեն իսկ հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին, քանի որ այդ դաշինքները գաղափարի շուրջ չեն ձեւավորվել:

Ի դեպ Ալեքսանդր Արզումանյանն անգամ չի մասնակցել վարչության նիստին: Չի բացառվում, որ նա լքի կուսակցությունը: